Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Պատրաստում ենք Վիեննական շտրուդել

am en ru
patrastoum-enq-viennakan-stroudel

Բաղադրիչներ

պատրաստի շերտավոր խմոր - 1 հատ

խնձոր - 3 հատ

արախիս բոված - 100 գր

կոճապղպեղ (имбирь) - 1 թ/գ

մեխակ

կիտրոն - 1 հատ (կեղև)

շաքարավազ - ըստ ճաշակի

չամիչ - 50 գր

շաքարի փոշի

լիկյոր

Կրեմի համար՝

ալյուր - 2 ճ/գ

ձու - 2 հատ

կաթ - 200 մլ

շաքարավազ - 2 ճ/գ

Պատրաստման եղանակ

Շերտավոր խմորը փափկեցնում ենք՝ ըստ փաթեթի վրա նշված ցուցումների: Բուլկիները չորացնում ենք թավայի մեջ, որից հետո մանրացնում ենք: Արախիսը տապակում ենք ու կեղևահանում:

Մաքրում ենք խնձորների կեղևն ու հեռացնում կորիզները, որից հետո կտրտում ենք խորանարդաձև: Չամիչը թրջում ենք լիկյորի մեջ:

Կրեմը պատրաստելու համար խորը տարայի մեջ հարում ենք ձուն ու շաքարավազը: Ավելացնում ենք կաթն ու ալյուրը և դնում ենք կրակի վրա՝ անընդհատ խառնելով, որպեսզի չայրվի: 

Բացում ենք խմորը, վրան քսում ենք կրեմը, այնուհետև լցնում են ք մանրացրած բուլկու կտորները, խնձորը, չամիչը, արախիսը, կոճապղպեղը, մեխակը, կիտրոնի կեղևը, շաքարավազն ըստ ճաշակի: Ապա ռուլետի տեսք ենք տալիս:

Ռուլետը դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ ու եփում 20 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Եփվելու ընթացքում երկու անգամ կարագ ենք քսում ռուլետի վրա:
 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ