Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Պատրաստում ենք վիտամիններով հարուստ ըմպելիք

am
patrastoum-enq-vitaminnerov-haroust-empeliq

Բաղադրիչներ՝

  • կիտրոն - 1 հատ
  • լայմ - 1 հատ
  • օշարակ մրգային - 3 ճ/գ
  • մեղր - 1 ճ/գ
  • աղ ծովի - 1 պտղունց
  • ջուր գազավորված - 250 մլ
  • սառույցի խորանարդիկ - 100 գր

 

Պատրաստման եղանակը՝

Կիտրոնն ու լայմը կիսել երկու հավասար մասերի, մի քանի շերտ կտրել, մնացածը քամել առանձին բաժակների մեջ։
Ցիտրուսային զանգվածին ավելացնել մրգային հյութ: Այնուհետև ավելացնել մեղրն ու ծովի աղը։ Զանգվածը լավ խառնել, ավելացնել գազավորված ջուրը և ցանկության դեպքում նաև կոճապղպեղ։
Նախապատրաստել մատուցման բաժակները։ Բաժակի ստորին հատվածում դնել լայմի շերտերը, վրան 3-5 սառցե խորանարդիկ, ապա դնել կիտրոնի շերտերը։
Վերջում լցնել կոկտեյլը, խառնել և մատուցել։

Վիտամինային ըմպելիքը պատրաստ է։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ