Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Պատրաստում ենք խոզապուխտով ու սնկով շերտավոր աղցան

am
patrastoum-enq-xozapouxtov-ou-snkov-sertavor-axcan

Բաղադրիչներ

խոզապուխտ - 100 գր

սունկ շամպինիոն - 100 գր

ձու - 2 հատ

գազար - 2 հատ

կարտոֆիլ - 2 հատ

սոխ կանաչ - 3-4 ճյուղ

մայոնեզ - ըստ ճաշակի

աղ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Կարտոֆիլը, գազարն ու ձուն նախօրոք եփում ենք։ Ապա եփած կարտոֆիլն անցկացնում են քերիչով, լցնում ենք աղցանամանի մեջ ու պատում ենք մայոնեզով։

Կանաչ սոխը մանրացնում ենք, լցնում ենք կարտոֆիլի շերտի վրա ու հավասարապես տարածում ու կրկին պատում ենք մայոնեզով։
Ձուն անցկացնում ենք քերիչով, լցնում ենք կանաչ սոխի վրա և պատում ենք մայոնեզով։

Մարինացված շամպինիոնները խորանարդաձև կտրատում ենք, ապա պատում ենք մայոնեզով։ Հաջորդ շերտը կտրատած խոզապուխտն է, որին ավելացնում ենք մայոնեզը։

Վերջին շերտը լցնում ենք քերած գազարը, զարդարում ենք խոշոր սնկերով ու կտրատած կանաչ սոխով։ Ահա համեղ աղցանը պատրաստ է։
 

Լրահոս

Նմանատիպ նորություններ