Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Պատրաստվում եմ Արցախ ներկրել առաջին էլեկտրամոբիլը. Արայիկ Հարությունյան

am
patrastvoum-em-nerkrel-arcaxi-arajin-elektramobile-arayik-haroutyounyan

Հաշվի առնելով էլեկտրական շարժիչներով աշխատող տրանսպորտի ոլորտում աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումները և մեր հանրապետությունում առկա էներգետիկ հնարավորությունները՝ ժամանակն է, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկենք նաև մենք՝ ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ և մեխանիզմներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը նշել է հարևան Վրաստանի օրինակը, որի վարչապետ Մամուկա Բախտաձեն վերջերս էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու նպատակով հայտարարել էր կոնկրետ քայլերի մասին՝ խոստանալով այն ազատել հարկերից և մաքսազերծումից: «Եվրոպական շատ երկրներում ևս պատրաստվում են առաջիկա տասնամյակում հրաժարվել ավանդական շարժիչներով աշխատող տրանսպորտային միջոցներից, որոնց համեմատ էլեկտրամոբիլների շահագործումը էկոլոգիապես ավելի մաքուր է և քիչ ծախսատար»,- գրել է վերջինս: Հարությունյանը հիշատակել է, որ օրեր առաջ Թրղե և Լև գետերի վրա «Արցախհէկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ շահագործման են հանձնվել ևս երկու փոքր ՀԷԿ-եր, որոնք ավելի կամրապնդեն մեր հանրապետության էներգետիկ ինքնաբավությունը: «Կարծում եմ, որ ընթացիկ և նախատեսվող էներգետիկ նոր նախագծերի շնորհիվ գալիք տարիներին էլեկտրաէներգիայի արտադրությունը կգերազանցի մեր նախնական ակնկալիքները՝ բարձրացնելով Արցախի ռազմավարական անկախությունն արտաքին հաղորդակցություններից»,- ասել է Հարությունյանը:

«Վստահ եմ՝ կարիք չկա ներկայացնելու, թե ինչ ահռելի նշանակություն ունի էլեկտրաէներգիան մեր կենցաղում և սոցիալ-տնտեսական գործունեության մեջ, սակայն կան նաև ոչ ավանդական ուղղություններ, որտեղ էլեկտրաէներգիան կարող է մեծ կարևորություն ունենալ:

Իսկ վերջում ավելացնեմ, որ Արցախում նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստվում եմ նախևառաջ հանդես գալ սեփական օրինակով և ներկրել Արցախի առաջին էլեկտրամոբիլը, ինչպես նաև, որպես կուսակցության առաջնորդ, հարցը քննարկման առարկա դարձնել՝ ընդգրկելով այն մեր ծրագրային օրակարգում»,- նշել է Ա. Հարությունյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ