Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Պաղպաղակ ելակի սոուսով

am
paxpaxak-elaki-soousov

Բաղադրիչներ՝

 

սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ

կաթ - 150 մլ

շաքարավազ - 75 գր

ձվի դեղնուց - 2 հատ

ռեհան - 10 գր

կիտրոն - 1 հատ

Սոուսի համար՝

ելակ - 300 գր

շաքարի փոշի - ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակ՝

 

Ռեհանի տերևները թեթևակի ճզմել ու լցնել ոչ շատ մեծ կաթսայի մեջ։ Ավելացնել կիտրոնի կեղևը, կաթը, ապա դնել կրակին. հասցնել եռման աստիճանի։ Ձվի դեղնուցներին ավելացնել շաքարավազ և   ու խառնել։

Այնուհետև ավելացնել տաք կաթն ու խառնել։

Ստացված զանգվածը քամել, ապա թույլ կրակի վրա եփել մինչև պնդանա։ Պատրաստ լինելուց հետո կրեմը թողնել, որ սառչի։ Սերուցքը հարել, ավելացնել կրեմն ու շարունակել հարել։

3-4 ժամ պահել սառցախցիկում։ Ելակի սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է հարել ելակը,  ավելացնել շաքարի փոշի, ապա քամիչով քամել։ Ելակի սոուսը լցնել պաղպաղակի համար նախատեսված բաժակների մեջ, լցնել պաղպաղակն ու մատուցում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ