Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Պայքար թմրամոլության դեմ

am
payqar-tmramoloutyan-dem

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներն ու Կենտրոնականի համայնքային ոստիկանները համատեղ ծառայություն իրականացնելիս հոկտեմբերի 23-ի կեսգիշերին Հանրապետության հրապարակից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Ավանի 14-րդ փողոցի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի, որը ձեռքից ինչ-որ իր է նետել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ կանեփանման զանգվածի մոխրացած հետքերով: Տղան հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն:

Նույն օրը, ժամը 22-ին, Կենտրոնականի քրեական հետախույզներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկելու նպատակով Թբիլիսյան խճուղու 1-ին նրբանցքում մոտեցել են Տիգրանյան փողոցի բնակիչ 32-ամյա մի տղամարդու, որը ձեռքից նետել է կաթուցիչ և պոլիէթիլենային փաթեթ:
Նրա ներկայությամբ դեպքի վայրից հայտնաբերվել են կաթուցիչը՝ պատերին մոխրացած զանգվածով և պոլիէթիլենային փաթեթը, որի մեջ մետամֆետամին տեսակի թմրանյութի նմանվող բյուրեղանման զանգված էր:
Նա բերման է ենթարկվել:

Երկու ժամ անց, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել նաև տղամարդուն տաքսի ծառայություն մատուցած աբովյանցի 31-ամյա վարորդը՝ իր վարած «Մերսեդեսով»: Նրա մոտ հայտնաբերվել են լուսամփոփի կոտրած բեկորներ՝ սև և սպիտակ գույնի հետքերով: Նա հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, դրա միջոցով օգտագործել է թմրանյութ:
Նշանակվել է փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Նմանատիպ նորություններ