ՊԵԿ-ը կանխել է Իրանից Հայաստան թմրամիջոցների նմանվող զանգվածների տեղափոխման փորձը

am
pek-e-kanxel-e-iranic-hayastan-tmramijocneri-nmanvox-zangvacneri-texapoxman-porce

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Մեղրիի սահմանային անցակետ ավտոբուսով ժամանած ԻԻՀ քաղաքացու զբաղեցրած նստարանի նստատեղի տակից հայտնաբերել են 102.09 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածներ: Զննության արդյունքում բացահայտվել է նաև 29.08 գրամ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրանյութին նմանվող, բաց շագանակագույն զանգված: ՊԵԿ աշխատակիցները թաքստոցից հայտնաբերել են նաև առանց մակնշման 53 հատ դեղահաբ, որոնք, ըստ Իրանի քաղաքացու՝ «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ են: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փաստի առթիվ կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի և 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ԻԻՀ կալանավորվել է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ