Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Պետական պարտքի կայունացումը հաջորդ տարվա հարկաբյուջետային քաղաքականության նպատակներից է. նախարարի պաշտոնակատար

am
petakan-partqi-kayounacoume-hajord-tarva-harkabyoujetayin-qaxaqakanoutyan-npatakneric-e-naxarari-pastonakatar

Հայաստանը դեռևս գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող պետություն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թուլացնենք մեր զգոնությունը: Առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակ ունի կայունացնել պետական պարտքը: Այս մասին այսօր խորհրդարանում 2019 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Վերջինս նշել է, որ հաջորդ տարի մենք ընդամենը 1 տրիլիոն 642 մլրդ դրամ ծախսեր իրականացնելու հնարավորություն կունենանք: Դա, ըստ նախարարի պաշտոնակատարի, մեր ակնկալվող եկամուտների և մեր պարտք վերցնելու հնարավորության հանրագումարն է:

«Նախագիծը ներառում է գործող կարգավորումներին համապատասխան ՀՀ կարիքները: Դա նշանակում է, որ ժամանակի ընթացքում հնարավոր են առանձին ծագրերի վերանայումներ, որոնք կարող են իրենց արտացոլումը գտնել բյուջեի հաստատումից հետո»,- ասաց Ջանջուղազյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ