Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրությունը փոխող արձանագրությունները

am en ru
petdouman-vaveracrel-e-hapk-kanonadroutyoune-poxox-mi-sarq-arcanagroutyounner

ՌԴ Պետդուման երեկ վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրությունը փոխող երկրորդ և երրորդ արձանագրությունները, իսկ մյուս արձանգրությունն էլ փոփոխում է ՀԱՊԿ-ի իրավական կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություն մտցնող երկրորդ արձանագրությունն ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների կողմից 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում: Արձանագրության դրույթներն առաջարկվում են նախատեսել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կամ կառավարությունների ղեկավարները մտնում են Հավաքական անվտանգության խորհրդի կազմի մեջ, եթե իրենց պետության օրենքները իրենց տալիս են լիազորություններ՝ որոշելու Հավաքական անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերը:

Երրորդ արձանագրությունը փոփոխություններ է կատարում կանոնադրության մեջ, որը ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են կազմակերպությունում ազատ նորմատիվային իրավական բազան, փորձն ու կազմակերպության գործունեությունն առանց նրա գործնական միջոցառումներին մասնակցության պարտավորությունների ստանձնմանը։

Փաստաթղթի համաձայն՝ ՀԱՊԿ  անդամ չհանդիսացող պետություններն ու միջազգային կազմակերպությունները, որոնք կիսում են  ՀԱՊԿ-ի նպատակներն ու սկզբունքները, ցանկանում են փոխշահավետ համագործակցություն հաստատել կառույցի հետ, կարող են  գործընկերային կարգավիճակ ձեռք բերել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ