Պետությունը պետք է կանգնի Հայրենիք տեղափոխվող յուրաքանչյուր ընտանիքի կողքին. Գագիկ Ծառուկյան

am es
petoutyoune-petq-e-kangni-hayreniqtexapoxvox-youraqancyour-entaniqi-koxqin-gagik-caroukyan

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Թալինում քարոզարշավի շրջանակում անդրադարձել է գյուղատնտեսական ոլորտի խնդիրներին:

«Մշակելու համար հողը կա, պարզապես պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել, որ գյուղացին կարողանա աշխատել: Կարողանա հողի մշակման գործում իր կատարած ներդրումը հետ բերել: Դրա համար պետք է հաշվի առնել բազմաթիվ հարցեր՝ սկսած սերմերի որակից, վերջացրած գյուղտեխնիկայով»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը կարևորեց գյուղատնտեսական մթերքի մրցունակ լինելը: Նա անդրադարձավ հարկային քաղաքականությանը՝ նշելով, որ այդ համատեքստում բացթողումները պետք է շտկել, մարդկանց բեռը թեթևացնել:

«Բոլորը կարող են ճարտար խոսել, բայց պետք է գործնականում քայլեր ձեռնարկել, որ գյուղացին, աշխատող մարդը իր գործունեությունը ծավալելու, ընտանիքի բարեկեցությունը ապահովելու հնարավորություն ունենա»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

Նա անդրադարձավ հայրենադարձության խնդրին: Գագիկ Ծառուկյանը ողջունում է հայրենադարձությունը՝ ընդգծելով, որ պետությունը պետք է կանգնի Հայրենիք տեղափոխվող յուրաքանչյուր ընտանիքի կողքին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ