Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Պետք չէ որպես ողբերգություն որակել. Բակո Սահակյանը՝ ՀՀ իշխանությունների հետ անհամաձայնությունների մասին

petq-ce-orpes-oxbergoutyoun-orakel-bako-sahakyane-hh-isxanoutyounneri-het-anhamacaynoutyounneri-masin

Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև առկա անհամաձայնությունները պետք չէ որպես ողբերգություն որակել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Նախագահը, մասնավորապես, նշեց. «Բնական է, մենք ունենք տեսակետներ և դրանց՝ միմյանց չհամընկնելը վերագրում եմ մեր աշխատանքային հարաբերություներին»:  

Սահակյանը նաև անդրադրաձավ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի և Արցախի կառավարման համակարգերի միջև ներդաշնակության անհրաժեշտության մասին հայտարարությանը: Այս կապակցությամբ Սահակյանն ասաց. «Այդ ներդաշնակությունը մեր առօրյա առաջադրանքների շարքին է դասվում: Մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ համապատսախան աշխատանքներ կատարել՝ նպատակ հետապնդելով բարձրացնել այդ ներդաշնակության և մեր աշխատանքների արդյունավետության աստիճանը»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ