Պետք է ասել՝ Էրդողանի քրեական իշխանություն

«Ես այն մարդկանցից եմ, ովքեր համոզված են, որ Թուրքիայում օրենք ու իրավունք չի մնացել։ Ուստի հնարավոր չէ բարեփոխել այն, ինչը գոյություն չունի»։
Այս խոսքերի հեղինակը թուրք ընդդիմադիր գործիչ է, որը քրեական կոշտ հետապնդումների է ենթարկվում։ Քեմալիզմ դավանող «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ տիկին Ջանան Քաֆթանջըօղլուն գերմանական «Deutsche Welle» պարբերականին տված հարցազրույցում պատմել է Թուրքիայում կին քաղաքական գործիչ լինելու դժվարությունների մասին՝ շեշտելով, որ քաղաքականությունը դեռ մի կողմ, առհասարակ կին լինելն է դժվար բան Թուրքիայում։
Լինելով Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ ԺՀԿ-ի Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար՝ Քաֆթանջըօղլուն «քուն-դադար» չունի թուրքական իշխանությունների նախ քաղաքական, ապա նաև քրեական հալածանքներից։ Բանն այն է, որ նրան մեղադրանք է առաջադրված 7 տարի առաջ սոցցանցում կատարած գրառման համար։ Մեղադրվում է «Թուրքիա պետությունը հրապարակավ նսեմացնելու», «Թուրքիայի պետական պաշտոնյային (Էրդողանին) հրապարակավ վիրավորելու», «Ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք հրահրելու», «Ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» հոդվածների հատկանիշներով։ Կռահել կարելի է, թե ինչու է տկն. Քաֆթանջըօղլուն Թուրքիայի ղեկավարության կատաղի ճնշումների թիրախ դարձել։
Հիշենք, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ Էրդողանի վարչակազմը պարտվեց Ստամբուլում։ Երկրի խոշորագույն քաղաքի ղեկավար ընտրվեց Քաֆթանջըօղլուի կուսակից Էքրեմ Իմամօղլուն։ Նույնիսկ կազմակերպվեցին կրկնակի ընտրություններ, բայց դարձյալ հաղթեց Իմամօղլուն՝ «քարուքանդ» անելով Էրդողանի ստամբուլյան պլանները։ Եվ հիմա իշխանությունները պարտության ցասումը, կուտակված զայրույթը ռևանշիստական հարվածի ձևով պարպում են Քաֆթանջըօղլուի գլխին՝ որպես ստամբուլյան կառույցի ղեկավար։ Նրան հիմա սպառնում է ավելի քան 9 տարվա ազատազրկում։
Այն, որ Թուրքիայում քրեական համակարգն օգտագործվում է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու և քննադատությունները խլացնելու համար, վաղուց արդեն հայտնի է Եվրախորհրդարանում։ Կազմվում են այդ մասին զեկույցներ և հրապարակվում իբրև ահազանգ, բայց ոչինչ չի բարեփոխվում։ Թուրքիայի հարցերով նոր զեկուցողի թեկնածու սոցիալ-դեմոկրատական ֆրակցիայի իսպանացի պատգամավոր Սանչես Ամորը ԵԽ լիագումար նիստում անդրադարձել է ժողովրդի կողմից ընտրված, բայց իշխանությունների կողմից պաշտոնանկ արված քաղաքապետների քրեական հետապնդումներին և արձանագրել. «Այդ երկրում վարույթ չկա, դատավոր չկա, երաշխիք չկա։ Եվրամիությանը կոչ եմ անում վերանայել իր աշխատանքային մեխանիզմները Թուրքիայում»։
Քրեական հոդվածներով մարդկանց հետապնդելը դարձել է Էրդողանի վարչակազմի բնավորությունը, որը դրսևորվում է անգամ ամենաանհեթեթ իրավիճակներում։ Բանը հասել է այնտեղ, որ Էրդողանի քննադատներին դատարան են քարշ տալիս մինչև իսկ կանխատեսում անելու համար, եթե իհարկե, այդ կանխատեսումը ի վնաս Էրդողանի է։ Օրինակ՝ Էրդողանը դատի է տվել իր մասին վատ կանխատեսում արած նախկին մի զինվորականի։ Ծովակալի կոչում ունեցող պահեստազորի սպան «Twitter»-ում կարծիք է հայտնել, որ Էրդողանին սպասվում է Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենի ճակատագիրը՝ ցմահ բանտարկություն։ Եվ այս խոսքերի համար նախկին զինվորականը շուտով ստիպված կլինի հագնել կալանավորի հագուստ։
Այս ու այլ օրինակները համադրելուց հետո, իսկապես, պիտի ասել՝ Էրդողանի քրեական իշխանություն։ Ընդ որում այս արտահայտության համար ևս դատվել կարելի էր Թուրքիայում։
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ