Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Պետք է ձեռնպահ մնալ դատական համակարգի վրա ճնշում գործադրելուց. ԵԽԽՎ-ի արձագանքը Փաշինյանի քայլերին 

am en ru
petq-e-cernpah-mnal-datakan-hamakargi-vra-jnsoum-gorcadrelouc-exxv-iarcaganqe-pasinyani-qaylerin

 «Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում»: Այս մասին ասված է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) արձագանքում: Հայաստանի մոնիտորինգի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Յուլյա Լովոչկինայի (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելի (Սլովենիա) անդրադարձում:

  Վերջիններս անդրադարձել են նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու վերաբերյալ ժողովրդին հասցեագրված կոչին:

 ԵԽԽՎ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ վարչապետ Փաշինյանի վերոնշյալ կոչը հաջորդել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոխման՝ դատարանի կայացրած որոշմանը:

«Առանց որոշման բարոյականության հանդեպ նախապաշարմունքի, ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունը նախապայման է օրենքի գերակայության համար և քաղաքական գործիչների միջամտության բացակայության պարագայում օրենքի գերակայությունը լավագույնս դրսևորվում է: Օրենքի գերակայության հանդեպ հարգանքը պահանջում է հարգանք այն ընթացակարգերի համար, որոնք կան բոլոր քաղաքացիներին պաշտպանելու համար`անկախ նրանցից, թե ովքեր են նրանք: Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ այս դատական որոշման վերաբերյալ հասարակության արձագանքն արտացոլում է դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության ցածր մակարդակը:

Դատական բարեփոխումները շարունակում են գերակ լինել, և մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգը բարեփոխելու վերաբերյալ ցանկությունը, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ինչպես նաև Փաշինյանի՝ Եվրոպայի խորհրդին միանալու ցանկությունը», - ասված է համազեկուցողների հայտարարության մեջ:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ