Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Պետք է մերժել նրանց, ովքեր պառակտում են հանրությունը, ղարաբաղցի-հայաստանցի վտանգավոր թեզը շրջանառում. Դավիթ Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

petq-e-merjel-nranc--ovqer-paraktoum-en-hanroutyoune--xarabaxci-hayastanci-gaxapare-srjanaroum-davit-babayane-nikol-pasinyani-haytararoutyan-masin

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակցին է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

-Այսօր իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Արցախի ժողովրդին աներկբա ոչ ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Ո՞ւմ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, ինչպիսի՞ն է  Արցախի գնահատականը:

-Ընդհանրապես այն գաղափարը, որ պետք է մերժել նրանց, ովքեր երկպառակտում են հանրությանը, միանշանակ ընդունելի է, ավելին՝ ընդլայնելի է այդ գաղափարը, որովհետև մեր ամենամեծ հարստությունն ու ներուժը միասնականությունն է: Գրեթե ամեն հարցազրույցի ժամանակ ես դա ասել եմ՝ այս գործընթացը պետք է լինի համապարփակ և չպետք է սահմանափակվի լոկ քաղաքական դաշտում: Օրինակ, անուններ էլ չեմ ուզում տալ, այնքան զզվելի և տհաճ է, բայց ստիպված եմ, Հախվերդյան Ռուբեն կոչեցյալը ղարաբաղցիներին թուրք համարելով պառակտում է, չէ՞, առաջացնում:

Հետևաբար, հասարակությունը ոչ միայն պետք է իր զզվանքը, համապատասխան դիրքորոշումը և վերաբերմունքը ցույց տա նման գարշելի մարդկանց նկատմամբ, այլ պետությունը պետք է իրավական պատասխանատվության կանչի այդպիսի մարդկանց: Բաց և թափանցիկ դատավարության միջոցով նման մարդկանց պետք էր իրենց տեղը ցույց տալ, որովհետև այդպիսի մտածելակերպով մարդիկ քանդում են մեր հասարակությունը, մեր պետության հիմքերը:

- Փաշինյանն Արցախի ժողովրդին նաև կոչ արեց աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Ի՞նչ կասեք այս հայտարարության մասին:

-Ընդհանրապես, նույնը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում՝ մերժել բոլոր այն ուժերին, ովքեր պառակտում են մտցնում, հայաստանցի-ղարաբաղցի գարշելի գաղափարը շրջանառում: Ֆեյսբուքներից սկսած պետք է հայտնաբերել նրանց: Այո՛,  այդ օգտատերերի մի մասը ֆեյքեր են, մի մասը՝ հայկական անուններով գրանցված թուրք ու ադրբեջանցի, բայց կան նաև հայկական ազգանուններով թուրքեր, հոգով թուրքեր: Ամո՛թ մեզ, բայց կան այդպիսի մարդիկ: Այ նրանց նկատմամբ պետք է նման վերաբերմունք ցուցաբերեն և՛ պետությունը, և՛ հասարակությունը:

-Ինչո՞ւ, այնուամենայնիվ, այս խոսակցություններն ակտիվացան Նիկոլ Փաշինյանի Արցախ այցելությունից հետո: Հիշենք, որ հենց այդ օրերին Փաշինյանը հայտարարություն արեց Արցախը հակահեղափոխության օջախ դարձնելու մասին: Ինչ-որ ռեալ խնդիրնե՞ր կան այս պահին:

-Խնդիրներ միշտ էլ կան երևի: Միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր նման բաներ են խոսում, այդ հախվերդյանատիպ մարդիկ: Հետևաբար, եթե մենք ժամանակին սանձազերծեինք Հախվերդյանին, գուցե հիմա ավելի լավ կլիներ իրավիճակը:

-Այսինքն, հիմա մեր խնդիրը Հախվերդյանի՞ մեջ է, քաղաքական դաշտում չունե՞նք այդ խնդիրը:

-Քաղաքական դաշտում էլ կան այդպիսի մարդիկ: Հիշում եք, չէ՞, այն մարդկանց, ովքեր ասում էին՝ հող պետք է հանձնենք,  Ղարաբաղն ընդհանրապես թուրքերին է: Այդ զզվելիների խմբերը կան, հետևաբար, դրա դեմ մենք պետք է պայքարենք միասնաբար, օրենքի շրջանակներում: Բոլորը, ովքեր պառակտում են մեր հասարակությունը, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Անթույլատերլի է, որ այդ մարդիկ տեղ ունենան մեր հանրությունում, լինի դա քաղաքականության մեջ, թե այլ դաշտում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ