Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Պինխաս Ցուկերման` հավերժ երիտասարդ վիրտուոզ

am
pinxas-coukerman-haverj-eritasard-virtouoz

Հոկտեմբերի 7 ին ժամը 20-ին «Երևանյանհեռանկարներ»20-րդ միջազգայիներաժշտական փառատոնի շրջանակներում   Արամ Խաչատրյան համերգասրահումկայանալու է մեծ համերգ. լեգենդարջութակահար, կրկնակի գրեմմիի մրցանակակիրՊինխաս Ցուկերմանի կատարմամբ մեկ երեկոյիընքացքում կհնչեն երկու գլուխգործոցներ. Բեթհովենի ջութակի կոնցերտը և Բախիկրկնակի կոնցերտը` երկու ջութակներիհամար:​Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկնվագախումբը կղեկավարի դիրիժոր ԷդուարդԹոփչյանը: Համերգին մասնակցում է երիտասարդ տաղանդաշատ ջութակահար, Մենուհինի անվան մրցույթի առաջինմրցանակակիր` Դիանա Ադամյանը:

Պինկաս Ցուկերման  

Արդեն շուրջ կես դար տասնամյակ ՊինխասՑուկերմանը համաշխարհային երաժշտությանֆենոմենն է։ Նրա երաժշտական հանճարը, վիթխարի տեխնիկան և անսասանգեղարվեստական չափանիշները հրաշալիք ենունկնդիրների ու քննադատների համար: Նրաանունը հավասարապես հարգանք է վայելումորպես ջութակահար, ալտահար, դիրիժոր, մանկավարժ և կամերային երաժիշտ: 

Ցուկերմանը հանդիսանում է ԼոնդոնիԹագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբիգլխավոր հրավիրյալ դիրիժորը և Կանադայիարվեստների կենտրոնի նվագախմբիպատվավոր դիրիժորը: 2017թ-ից ՑուկերմանըՆյու Ջերսիի սիմֆոնիկ նվագախմբի “Ձմեռայինփառատոնի” և կրթական ծրագրիգեղարվեստական ղեկավար է: Իբրևմենակատար և դիրիժոր նա հանդես է գալիսԲեռլինի և Իսրայելի, Տոկիոյի, Լոս Անջելեսիֆիլհարոմնիկ նվագախմբերի, Բոստոնի, Մոնրեալի, Քլիվլենդի, Պիտսբուրգի, Սիդնեյիսիմֆոնիկ նվագախմբերի հետ, ԿամերատաԶալցբուրգ, Կորեական կամերայիննվագախմբի, Օրֆեոս նվագախմբի և մեր օրերիականավոր մենակատարների հետ`կամերայինանսամբլով:

Պինկաս Ցուկերմանը ծնվել է 1948 թ., Թել-Ավիվում: ԱՄՆ է մեկնել 1962-ին, ուսանել է Ջուլիարդի դպրոցում՝ անվանի ուսուցիչ ԻվանԳալամյանի մոտ։ Իբրև մենակատար նվագել է մոլորակի ամենահեղինակավոր նվագախմբերիհետ` անվանի դիրիժորների ղեկավարությամբ: Վերջին տասնամյակում նա հավասարապեսելույթներ է ունենում որպես դիրիժոր՝ ղեկավարելով աշխարհի մի շարք առաջատարնվագախմբեր: 

Պինխաս Ցուկերմանի լայնածավալդիսկոգրաֆիան ընդգրկում է ավելի քան 100 անուն: Նա 21 անգամ եղել է Գրեմմիիմրցանակի թեկնածու,  երկու անգամ՝ մրցանակակիր: Ձայնագրվել է Angel, CBS, Decca, Deutsche Grammophon, London, Philips, Sony, BMG Classics/RCA Victor Red Seal ընկերություններիհամար։ 2016թ.-ին Deutsche Grammophon և Philips ընկերությունները թողարկել են 22 ձայներիզիներից բաղկացած ժողովածուն` բարոք, դասական և ռոմանտիկ կոնցերտների և կամերային երաժշտության Ցուկերմանիկատարումներով:

Պինխաս Ցուկերման հանճարեղ երաժիշտը և մեծ անհատականությունը ոգեշնչման աղբյուրէ երիտասարդ արվեստագետների համար: ՆաՄանհեթենի երաժշտական ակադեմիայումղեկավարում է «Պինխաս Ցուկերման» կատարողական ծրագիրը: Կանադայումհիմնադրել է նվագախմբայինհետազոտությունների NAC և Ամառայիներաժշտական ինստիտուտները. վերջինսըծրագրեր է իրականացնում երիտասարդարվեստագետների, դիրիժորների և ստեղծագործողների համար։ 

Իբրև կատարող և հանդիսավար նա հրավիրվելէ Գրեմմի մրցանակաբաշխությանարարողությանը, ինչպես նաև` ՔենեդիիՊատվո կենտրոն։ 2004 թվականին CBC ընկերությունը ձայնագրել է տասը մասիցբաղկացած ֆիլմաշար՝ «Կոնցերտ ըստՊինկասի», որը հեռարձակվել է ամբողջաշխարհում։ Ցուկերմանի ջութակը հնչում է «Մակընթացության տիրակալը» և «Արագացված խնամք» կինոնկարներում։  Իբրևկամերային երաժիշտ նա նվագել է երաժշտական աշխարհի այնպիսիմեծությունների հետ, ինչպիսիք են ԴանիելԲարենբոյմը, Վլադիմիր Աշկենազին, ԻցհակՊեռլմանը, «Տոկիո» լարային քառյակը, ԵֆիմԲրոնֆմանը, Ժակլին դյու Պրեն։ 2003-ին նահիմնել է «Ցուկերման կամերային նվագողներ» համույթը, որը վերջին չորս տարիներինելույթներ է ունեցել աշխարհիամենահեղինակավոր բեմերում և փառատոներում։

Պինխաս Ցուկերմանը պարգևատրվել է Իսահակ Սթերնի անվան գեղարվեստականգերազանցության մրցանակով, ստացել է «Սողոմոն թագավոր» պարգևը: 1983-ին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նրանպարգևատրել է Արվեստի ազգային մեդալով: Նա երաժշտության բնագավառում «Ռոլեքսմենտոր և արվեստի նախաձեռնությանհովանավոր» ծրագրի առաջին գործիքայինուսուցիչն է: 

Պինխաս Ցուկերմանը նվագում է 1742 թվականիԳուառներուս դել Ջեզուի «Դուշկին» ջութակով։

«Ցուկերմանը կարծես մի հավերժ երիտասարդվիրտուոզ լինի՝ արտահայտչականորենճարպիկ, վարակիչ կերպով երաժշտական, տեխնիկապես անբասիր, թեթևասահ։ Ինչպեսմիշտ, նրա երաժշտական ընկերակցության մեջլինելը մեծ ուրախություն է » (Լոս Անջելեսթայմս):

Աշնանային համերգաշարին փառատոնիներկայացրած ցնցող համերգների շարքում էինդաշնակահարներ Նոբույուկի Ցուջիի ու ՍըրԱնդրաշ Շիֆի մենահամերգները ,թավջութակահար Գոտիե Կապյուսոնի ելույթը` Հայաստանի ազգային  ֆիլհարոմոնիկնվագախմբի հետ և  բացառիկ համերգ ՝երեքմեծություն մեկ բեմում` Գրեմմի մրցանակիարժանացած աշխարհահռչակ ալտահար ՔիմՔաշքաշյանը, հարվածային գործիքներիհռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն` իբրև դաշնակահար:

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբիհիշարժան համերգով: Իվո Պոգորելիչիիրադարձային մենահամերգին հաջորդեցինԳրեմի մրցանակի արժանացած ամերիկյանՊարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդահարվածայինների համույթի ելույթները:

Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:

https://www.facebook.com/YerevanPerspectives/videos/516751199155143/

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ