Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

ՊՆ 5-րդ զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել զորավարժությունների արդյունքները

am
pn-5-rd-zoramiavorman-hramanatare-barcr-e-gnahatel-zoravarjoutyounneri-ardyounqnere

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հրետանային ստորաբաժանումները հոկտեմբերի 17-ից 18-ը մասնակցել են մարտական կրակով մարտավարական զորավարժությունների: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորավարժությունների նպատակն էր կատարելագործել կրտսեր հրամանատարական կազմի պարտականությունների կատարման մակարդակը հրետանային ստորաբաժանումների և հաշվարկների ծավալման ընթացքում, ստուգել և կատարելագործել դիվիզիոնների հրամանատարական կազմի ունակությունները և վարպետությունը կրակի վարման ու կառավարման ընթացքում՝ ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային կրակային խնդիրների կատարման, հրետանային մարտկոցների մարտական ներդաշնակման ժամանակ:

Ամփոփելով զորավարժությունների արդյունքները՝ 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը նշել է, որ արդյունքները գնահատվել են «լավ» և «գերազանց», իսկ հրետանային ստորաբաժանումների կրակի վարման և կառավարման ընթացքը ցույց է տվել, որ հրետանային ստորաբաժանումները պատրաստ են կատարել ցանկացած բարդության խնդիրներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ