ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է զինվորական կոչումը

am en es ru
pn-naxkin-naxarar-vaxarsak-haroutyounyanin-veradarcvel-e-zinvorakan-kocoume

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին 2002 թվականի հրամանագիրը  ուժը կորցրած ճանաչելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի. 
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002թ. հուլիսի 22-ի  հրամանագրով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը զրկվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ