Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Պոլսահայության աղոթքն ու խոնարհումն՝ իր հոգևոր առաջնորդի հիշատակին

am es
polsahayoutyan-axotqn-ou-xonarhoumn-ir-hogeor-arajnordi-hisatakin

Թուրքիայի հայ համայնքն իր խոնարհումն է բերում Պոլսո Պատրիարքական Աթոռի 84-րդ գահակալ Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանի հիշատակին:

Ինչպես տեղեկանում ենք Պոլսո «Ժամանակ» օրաթերթից, հայությունը աղոթքով, ծաղիկներով, մոմերով պատրաստվում է հրաժեշտ տալ լուսահոգի Մեսրոպ պատրիարքին։

Այսօր Պատրիարքարանում տեղի են ունեցել ժողովներ՝ կապված սրբազան հոր հուղարկավորության, թաղման արարողության կազմակերպչական աշխատանքների հետ:

Կրոնական ժողովի նիստի ընթացքում տեղեկացվել է, որ Մութաֆյան պատրիարքի հուղարկավորության առթիվ պատարագելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպսկ. Խաչատրյանը։ Վերջին օծումը կատարելու է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արք. Մանուկյանն, ով այսօր ժամանելու է Ստամբուլ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամն ընթերցելու է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մշտական ներկայացուցիչ Տ. Խաժակ արք. Պարսամյանը, ով գլխավորելու է հուղարկավորությանը մասնակցող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը։ Այդ պատվիրակության կազմում է լինելու նաև Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Չուլջյանը։

Հիշեցնենք, որ 10 տարուց ավելի ծանր հիվանդությունից տառապող Պոլսո Մութաֆյան պատրիարքը կյանքից հեռացել է մարտի 8-ին: Վերջինիս հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 17-ին, նրա աճյունը կամփոփվի Ստամբուլի Շիշլիի հայկական գերեզմանատունը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ