Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահը հանդիպել է Էրդողանի հետ

am
polsi-hayoc-patriarqi-texapahe-handipel-e-erdoxani-het

Օգոստոսի 3-ին Ստամբուլում տեղի է ունեցել  Մոր Եփրեմ ասորական ուղղափառ եկեղեցու  հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Կ. Պոլսի կրոնական փոքրամասնությունների հոգևորականներ և բարձրաստիճան թուրք պաշտոնյաններ:

Միջոցառման ժամանակ Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալանը կարճ զրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ:

Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Էրդողանը զրույցի ընթացքում իր բարեմաղթանքներն է հղել հայ համայնքին և հույս հայտնել, որ հնարավորինս շուտ նոր պատրիարք կզբաղեցնի պատրիարքական թափուր աթոռը:

 

Աղբյուր` ermenihaber.am

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ