Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Պոլսո պատրիարքական ընտրություններում Կաթողիկոսը նախընտրելի թեկնածու չունի. Տեր Վահրամ

polso-patriarqakan-entroutyounneroum-katoxikose-naxentreli-teknacou-couni-ter-vahram

Մամուլի հրապարակումներից մեկի համաձայն Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մտադիր է Կ.Պոլսի պատրիարքի ընտրություններում առաջադրել և աջակցել Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունը: Ըստ հրապարակման՝ Կաթողիկոսի ընտրությունը պայմանավորված է թերևս այն հանգամանքով, որ արքեպիսկոպոս Չուլջյանը 1959 թվականին ծնվել է Թուրքիայի Մալաթիա քաղաքում:

Հարցի առնչությամբ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը մեկնաբանություն խնդրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանից:

«Պոլսո Հայոց Պատրիարքի ընտրություններին կարող են մասնակցել սահմանափակ թվով մարդիկ` ելնելով սահմանված պայմաններից: Այս մասին բազմիցս խոսվել է: Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը նրանից մեկն է:

Սակայն, անդրադառնալով կատարված հրապարակմանը, ցանկանում ենք հերքել տեղեկատվությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախընտրելի թեկնածու չունի, բոլորը հավասարապես վայելում են իր հայրական սերն ու օրհնությունը, բոլոր նրանք, որ բավարարում են պահանջները, թեկնածուներ են և որևէ նախապատվություն չկա: Եկեղեցական կյանքում, նրա կառույցներում տեղի ունեցող որևէ ընտրություն չի կարող այդ տրամաբանությամբ կատարվել»,- նշեց Տեր Վահրամը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ