«Փոքրիկ երգիչների» շենքը վթարային է դարձել ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փոսորակի հետեւանքով. Տիգրան Գալստյան

am
poqrik-ergicneri-senqe-vtarayin-e-darcel-storgetnya-avtokayanatexii-hamar-posoraki-heteuanqov-tigran-galstyan

Հայ փոքրիկ Երգիչների շենքը վթարային է դարձել անմիջապես հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փորված փոսորակի հետևանքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

«Ստորգետնյա ավտոկայանատեղիի շինթույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը (Տարոն Մարգարյանի ժամանակ) և հետևաբար վթարային վիճակի համար պատասխանատու է Երևանի քաղաքապետարանը (որպես իրավահաջորդ)․ անհասկանալի է պարոն Մեսչյանի մշակույթի նախարարությանը մեղադրելն այն պարագայում, որ մշակույթի նախարարությունն արել է իր լիազորությունների սահմաններում ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի խուսափենք այս իրավիճակից:

Արամի 23-ի անմիջապես պատի հիմքերի մոտ փորված փոսորակի հետևանքով խարխլված հիմնատակի ամրակայման նախագիծ մշակույթի նախարարություն չի ներկայացվել:

Հ.Գ. դեռ օգոստոսին մշակույթի նախարարությունը դատախազութուն է դիմել հուշարձան շենքը վնասելու մասով, կասկած չունեմ, որ մեղավորները կպատժվեն»,-գրել է նա։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ