Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Փորձում է լեգիտիմությո՞ւն հաղորդել

am
porcoum-e-legitimoutyoun-haxordel

«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրում է.

Երեկ տարածված հաղորդագրությունը, թե՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ, ինչ-որ տեղ կարելի է անսպասելի համարել:
Անսպասելի, նախ, այն առումով, որ ստեղծված իրավիճակը, ըստ էության նախօրեին լուծված էր, իսկ ՀՀԿ հայտարարությամբ էլ՝ ընդհանրապես հանգուցալուծվեց: Անսպասելիության երկրորդ բաղադրիչն այն է, որ Արմեն Սարգսյանը «հանկարծ» հիշել է, որ երկրում իրավիճակ կա, եւ այն քննարկելու կարիք է զգացվում:
Սա այն դեպքում, երբ նախագահ Արմեն Սարգսյանից առանձնապես ձայն-ծպտուն չկար, երբ երկրում, վարչապետի նախաձեռնությամբ, սկսեց կտրուկ լարվել ներքաղաքական իրադրությունը:
Անգամ այն բանից հետո, երբ կառավարության ղեկավարը դիմեց կոնկրետ գործողությունների, որոնք, ըստ էության, կոչված էին միջամտելու պետության օրենսդիր մարմնի գործունեությանն ու աշխատանքին, նախագահը որեւէ վերաբերմունք չարտահայտեց:
Նախագահը, որ ի պաշտոնե պետության գլուխն է, ավելին՝ հետեւում է սահմանադրության պահպանմանը, լռելյայն հետեւեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին, որոնք հարցականի տակ են դնում խորհրդարանական հանրապետության սահմանադրության սկզբունքները:
Իսկ հիմա, երբ իրավիճակը բովանդակային առումով հանգուցալուծված է, նախագահ Արմեն Սարգսյանը, ուրեմն, նախաձեռնել է խորհրդակցությունների շարք:
Առաջինը, ըստ հաղորդագրության, Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ