Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Պորտուգալիան՝ Ազգերի լիգայի չեմպիոն

am en
portougalian-azgeri-ligayi-cempion

Ավարտվեց Ազգերի լիգայի առաջին խաղարկությունը։ Մրցաշարի եզրափակչում միմյանց դեմ էին պայքարում Պորտուգալիայի և Հոլանդիայի հավաքականները։ Թիմերը դուրս էին եկել հետևյալ մեկնարկային կազմերով՝

 

Պորտուգալիա՝ Պատրիսիու, Սեմեդու, Ֆոնտե, Դիաշ, Գերեյրու, Դանիլու, Կառվալյու, Ֆերնանդեշ, Սիլվա, Գուեդեշ, Ռոնալդու։

 

Հոլանդիա՝ Սիլեսեն, Դումֆրիս, Վիրջիլ վան Դեյկ, դե Լիգտ, Բլինդ, դե Ռոն, դե Յոնգ, Վեյնալդում, Բաբել, Բերգվեյն, Դեպայ։

 

Խաղն անցավ Պորտուգալիայի հավաքականի տարածքային և դիրքային լուրջ առավելությամբ։ Ու չնայած բազմաթիվ պահերին, խաղի առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Երկրորդ խաղակեսում խաղը համեմատաբար հավասար պայքարում էր անցնում, բայց դրվագներով Պորտուգալիան ավելի վտանգավոր էր մրցակցից։ Հանդիպման միակ գնդակը խփվեց 60-րդ րոպեին՝ գոլով աչքի ընկավ Գոնսալո Գուեդեշը։ Բերնարդո Սիլվան, զգալով խաղընկերոջը, հետևից փայլուն փոխանցում կատարեց Գուեդեշին ու վերջինս ուժեղ հարվածով գրավեց դարպասը։ Պորտուգալացիները դարձան Ազգերի լիգա մրցաշարի առաջին հաղթողները։

 

Այսպիսով, այս հաղթանակի շնորհիվ Պորրտուգալիայի հավաքականը Պորտուգալիան ապահովեց իր տեղը Եվրո-2020 եզրափակիչ փուլում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ