Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Պուտինի՝ ՀՀ այցի ժամանակ հնարավոր է քննարկվի ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքի հարցը. «Փաստ».

am
poutini-hh-ayci-jamanak-hnaravor-e-qnnarkvi-nerkrvox-avtomeqenaneri-maqsatourqi-harce-past

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2020 թ. հունվարի 1-ից ՀՀ-ում երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գինը բարձրանալու է մի քանի անգամ, ինչը, բնականաբար, հասարակության շրջանում առաջացրել է անհանգստություն, եւ լայն թափով սկսվել է մասնավորաբար մեքենաների ներկրման գործընթաց։

Այս թեմային քանիցս անդրադարձել ենք՝ ներկայացնելով նաեւ ոլորտի փորձագետների տեսակետները: Հասկանալի է, որ նման տեմպերով ներկրման արդյունքում պետբյուջեի մուտքերը նկատելի չափով ավելանալու են, ինչը լավ առիթ է հանդիսանալու այս ամենը ներկայացնել որպես արդյունավետ աշխատանքի արդյունք։

Հասկանալի է նաեւ, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, առավել եւս, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ իրականում մեքենաների մաքսատուրքը հնարավոր է չբարձրանա կամ շատ չնչին բարձրանա: Չի բացառվում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին նախատեսված այցի շրջանակներում առաջնային քննարկվող հարցերից մեկը լինի այս խնդրին հրատապ կարգավորում տալը։ Ակնհայտ է, որ դա բխելու է միայն հանրության շահերից, եթե, իհարկե, հնարավոր լինի հաջողության հասնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ