Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Պուտինն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին և վարչապետի պաշտոնակատարին

am ru
poutinn-amanorya-snorhavorakan-ouxerc-e-hxel-hh-naxagahin-e-varcapeti-pastonakatarin

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես փոխանցում է Կրեմի պաշտոնական կայք, ՌԴ ղեկավարը շնորհավորական ուղերձում շեշտել է, որ երկրների երկկողմ հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային եւ հոգեւոր դարավոր ավանդույթների վրա: Պուտինը համոզմունք է հայտնել դաշնակցային կապերի հետագա ամրապնդման, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կառուցողական համագործակցության ու եվրասիական ինտեգրման գործընթացներում գործընկերային համագործակցության վերաբերյալ: ՌԴ նախագահի համոզմամբ, այդ համագործակցությունը ամբողջությամբ համապատասխանում է եղբայրական ժողովուրդների շահերին եւ համահունչ է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ձգտմանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ