Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Պուտինն առաջին անգամ խոսել է Զելենսկիի հետ

am
poutinn-arajin-angam-xosel-e-zelenskii-het

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին գրում է РИА Новости-ն: 

Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հեռախոսազրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:

«Կողմերը քննարկել են Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակի կարգավորումն ու երկու կողմերի անձանց վերադարձի ուղղությամբ համատեղ աշխատանքը: Պայմանավորվել են փորձագետների մակարդակով շարունակել աշխատանքները: Ինչպես նաեւ կողմերը քննարկել են նորմանդական ձեւաչափով շփումների շարունակման հնարավորությունը»,- հայտնել է Պեսկովը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ