Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Փոխնախարարը հորդորել է ծիրանենու մշակությամբ զբաղվողներին միջոցառումներ իրականացնեն ծակոտկեն բծավորության դեմ

am
poxnaxarare-hordorel-e-ciranenou-msakoutyamb-zbaxvoxnerin-mijocaroumner-irakanacnen-cakotken-bcavoroutyan-dem

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է բուսաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, անդրադարձել լոլիկի հարավ-ամերիկյան ցեցի դեմ պայքարի աշխատանքներին, ինչպես նաև խորհուրդներ տվել գյուղացիական տնտեսություններին ընթացիկ տարվա բնակլիմայական գործոններով պայմանավորված բույսերի պաշտպանության լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ։

Նախարարի տեղակալ հոդորել է այգեգործներին պայքարի միջոցներ ձեռնարկել նաև սնկային հիվանդությունների դեմ, որոնց զարգացմանը նպաստում են մայիս ամսվա բարձր ջերմաստիճանը և կարճատև տեղումները։ «Հատկապես ծիրանենու մշակությամբ զբաղվող այգեգործներին ուզում եմ հորդորել, որպեսզի լրացուցիչ միջոցառումներ իրականացնեն ծակոտկեն բծավորության դեմ, որովհետև այդ հիվանդության նշաններն արդեն կան և բուռն զարգացման դեպքում մենք կկորցնենք պտղի ապրանքայնությունը, և դրանք արտահանման համար պիտանի չեն լինի», – հավելել է փոխնախարարը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ