Փոխվարչապետ Ավինյանը ջրային ոլորտի վարկային ծրագրերի արդյունավետության թեմայով խորհրդակցություն է անցկացրել

am es
poxvarcapet-avinyane-jrayin-olorti-varkayin-cragreri-ardyounavetoutyan-temayov-xorhrdakcoutyoun-e-anckacrel

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 13-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն «Ջրային ոլորտի վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունավետությունը» թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում զարգացման միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված օրակարգային հարցեր: Ոլորտի պատասխանատուները փոխվարչապետին ամփոփ զեկուցել են իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ:

Անդրադարձ է եղել ծրագրերի ընթացիկ կատարողականի հարցերին ինչպես ֆինանսական, այնպես էլ բաղադրիչների ու հիմնական աշխատանքների մասով: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում առկա խնդիրների հնարավոր լուծման առաջարկություններ վերաբերյալ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ