Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Փոխվարչապետ Գրիգորյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի առևտրի ավագ պետնախարարի հետ

am
poxvarcapet-grigoryane-handipoum-e-ounecel-singapouri-aretri-avag-petnaxarari-het

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի հետ: Այս մասին հայտնում են կառավարությունից: 

Հանդիպման հիմնական թեման ԵԱՏՄ երկրների և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի բանակցություններն էին: Մհեր Գրիգորյանը և Պու Կուն Կոն քննարկել են բանակցությունների ընթացքը՝ երկուստեք համարելով այն կառուցողական: 

ՀՀ փոխվարչապետն ու Սինգապուրի պետնախարարն ընդգծել են, որ առավելագույն ջանքերը կգործադրեն բանակցությունները հնարավորինս կարճ ժամանակում ավարտելու համար: Զրուցակիցները համարել են, որ համաձայնագրի կնքումը նոր խթան կհանդիսանա նաև երկկողմ հարաբերությունների զարգացման համար: 

Ջերմությամբ հիշելով մոտ կես տարի առաջ իրենց ունեցած հանդիպումը՝ զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության նոր հնարավորությունները:

Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրում նշված գերակայությունները և սպասվող բարեփոխումների տրամաբանությունը: Մհեր Գրիգորյանը կարևորել է տարբեր ոլորտներում բարեփոխումների տեսանկյունից օրինակելի երկիր՝ Սինգապուրի հետ փորձի փոխանակումն ու հարաբերությունների ընդլայնումը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ