Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

am
poxvarcapet-mher-grigoryann-endounel-e-hamasxarhayin-banki-taracasrjanayin-tnorenin

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի մինչև 2050թ. զարգացման ռազմավարության և ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքն ու առաջնահերթությունները:

Զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի՝ երկրի հետ համագործակցության շրջանակը և նախատեսվող նոր ծրագրերի ուղղությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում հոկտեմբերին կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի աշնանային հանդիպումներին, որոնց մասնակցելու է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ