Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

am
poxvarcapeti-pastonakatar-mher-grigoryane-masnakcel-e-evrasiakan-tntesakan-hancnajoxovi-xorhrdi-hertakan-nistin

Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

Նիստը կայացել է նեղ, այնուհետև ընդլայնված կազմով: Խորհրդի նիստի օրակարգում էին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ երկրների միջև առևտրին առնչվող հարցերի, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման համար անհրաժեշտ պայմաններին: Մասնակիցներն, ի թիվս օրակարգի այլ հարցերի, քննարկել են Սինգապուրի և Սերբիայի հետ ԵԱՏՄ բանակցությունների ընթացքը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ