Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Փոխվարչապետն ու Չինաստանի դեսպանը քննարկել են համագործակության խորացման հնարավորությունները

am es
poxvarcapetn-ou-cinastani-despane-qnnarkel-en-hamagorcakoutyan-xoracman-hnaravoroutyounnere

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի դեսպան Թիան Էրլուին: Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:

«Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է էլ ավելի խորացնել համագործակցությունը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում:

Դեսպան Թիան Էրլուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխանցել է փոխվարչապետին Հայաստանում ՓՄՁ-ների և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ չինական կողմի հետաքրքրվածությունը և ներկայացրել այն հիմնական բնագավառները, որտեղ հնարավոր է ընդլայնել փոխգործակցությունը: Ընդգծելով Հայաստանի պատմական դիրքը Մետաքսի ճանապարհին՝ դեսպանը կարևորել է Հայաստանի ներգրավվածությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև կարևորել Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումն ու հանձնաժողովի նիստում արդիական հարցերի ընդգրկումը»,- հայտնում է կառավարությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ