Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդիպում կունենան Ճապոնիայում

am ru
prezidenti-gruzii-i-armenii-provedut-peregovori-v-aponii

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ Վրաստանի նրա պաշտոնակից Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում կանցկացնեն Ճապոնիա իրենց այցի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Երկու պետությունների ղեկավարները Տոկիոյում ներկա են լինելու Ճապոնիայի Նարուհիթո կայսեր գահակալության արարողությանը: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ հարցեր են քննարկելու Հայաստանի եւ Վրաստանի նախագահները: Երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են տարբեր բնագավառներում, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտներում, ինչի մասին վկայում Է պաշտոնական վիճակագրությունը: Անցած շաբաթ պաշտոնական այցով Հայաստանում Էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Երկու երկրների վարչապետների հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են խորացնել ու ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները:

Ինչպես հայտնի է, Ճապոնիայի կառավարության հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ մեկնել են Տոկիո՝ մասնակցելու Ճապոնիայի կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը:

Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն այս տարվա ապրիլին պաշտոնապես հրաժարվել էր գահից: Նրան փոխարինել է 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն: Նոր կայսեր գահակալության հիմնական ծիսակարգերը մասնավորապես ներառում են հանդիսավոր ճաշկերույթ, ինչպես նաև պաշտոնական ընդունելություն. նախագահ Սարգսյանը կմասնակցի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի անունից կազմակերպվող ընդունելությանը: Այս արարողություններին ներկա կլինեն աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը երկկողմ հանդիպւմներ կունենա տարբեր երկրների նախագահների ու վարչապետների հետ: Նախագահը նաև կայցելի Տոկիոյի ֆոնդային բորսա, Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալություն, ինչպես նաև աշխարհի առաջատար արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Mitsubishi Heavy Industries ընկերություն: Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաև ճապոնական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ քաջալերելու նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ համագործակցության հնարավորություններին ու հեռանկարներին: Նախագահ Արմեն Սարգսյանը նաև դասախոսությամբ հանդես կգա Տոկիոյի համալսարանում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ