Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Փրկարարները կանխել են աղջկա ինքնասպանության փորձը

am
prkararnere-kanxel-en-axjka-inqnaspanoutyan-porce

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի «Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան»-ի մոտակայքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Փրկարարները կանխել են Լինդա Հ.-ի (ծնված 1998 թ.) ինքնասպանության փորձը:

Դեպքի վայրում հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ