Ազգը չպիտի կորցնի իր արմատը, այն ազգը, որը մոռանում է իր պատմությունը, իր կենսագրությունը՝ հեռու է քաղաքակիրթ լինելուց

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

Փրկել Քարահունջը

am es
prkel-qarahounje-naira-zohrabyan

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ «Փրկել Քարահունջը» վերնագրով:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Աշխարհի 8 հնագույն աստղադիտարաններից մեկը` 7500 տարվա պատմություն ունեցող Քարահունջը` Հնչող քարերը, վտանգված են։ Ինչ-որ անհասկանալի կենդանիներ որոշել են կռունկ-քլունգով պղծել աշխարհի ամենահին կոթողներից մեկը։

National Geographic-ը Քարահունջը ներառել է աշխարհի 8 ամենահին աստղադիտարանների ցանկում։ Եւ ահա տարատեսակ վանդալներ որոշել են հնադարյա քարերի` մեգալիթների տակ փոսեր փորել` պեղումների անվան տակ։ Իսկ որոշ, առավել կրեատիվ վանդալներ, որոշել էին կարմիր գույնով ներկել Զորաց քարերը։ Սթոունհենջը Մեծ Բրիտանիա է բերում տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկներ, իսկ մենք չենք կարողանում պահպանել Սթոունհենջից առավել արժեքավոր Քարահունջը։

Առաջիկայում ես կներկայացնեմ մարոկկացի հայտնի ներդրողի` Քարահունջը զբոսաշրջության համաշխարհային կենտրոն դարձնելու, հարակից տարածքները անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու, նոր աշխատատեղեր բացելու ներդումային մեծ ծրագիրը։ Ի դեպ, հանրահայտ հնագետ Գրեմ Հենքոքն այն վստահ համոզմանն էր, որ Քարահունջը շատ ավելի հին է եւ ունի 12-հազարամյա պատմություն։ Մենք փրկելու ենք Քարահունջը»։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ