ՊՍԺ-ն երկուշաբթի կհայտարարի Նավասի տրանսֆերը ձեռք բերելու մասին. Marca

psj-n-erkousabti-khaytarari-navasi-transfere-cerq-berelou-masin-marca

Մադրիդի Ռեալի դարպասապահ Կեյլոր Նավասը հեռանում է արքայական ակումբից: Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca-ն, ՊՍԺ-ն համաձայնության է հասել Ռեալի հետ Նավասի տրանսֆերը գնելու հարցում: Կոստառիկացի դարպասապահը Փարիզ կուղևորվի երկուշաբթի` տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Փարիզյան ակումբը Մադրիդի Ռեալին կվճարի 15 միլիոն եվրո, ինչպես նաև տրանսֆերում կներառվի Ալֆոնսո Արեոլան, որը մեկ մրցաշրջան վարձավճարով հանդես կգա Ռեալի կազմում:

Նավասը Ռեալի կազմում իր վերջին հանդիպումը կանցկացնի այս շաբաթ Վիլիա Ռեալի դեմ խաղում։
Հինգ մրցաշրջան անցկացնելով Ռեալում՝ ֆուտբոլիստը նշանակալի հաջողությունների է հասել: Երեք տարի անընդմեջ Նավասը Ռեալի հետ միասին հաղթել է ՉԼ-ն, չորս անգամ հաղթել աշխարհի ակումբային առաջնությունում, երեք անգամ դարձել Եվրոպայի սուպերգավաթակիր, ինչպես նաև մեկ անգամ հաղթել Իսպանիայի առաջնությունում և Սուպերգավաթում:
 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ