Չկա ավելի ազնիվ հիվանդություն, քան կարոտը հայրենիքի նկատմամբ:
Համան

Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ (լուսանկարներ և տեսանյութեր)

ptouyt-me-polso-taxeroun-mej-fotoreportaj

Ըստ պատմական ակնարկների՝ Ստամբուլը՝ երբեմնի Կոստանդնուպոլիսը, որպես բնակավայր հիմնվել է թրակիացիների կողմից՝ մ.թ.ա 13-րդ դարում։ Սկզբնական շրջանում այն կոչվել է Լիկիոս։ Լիկիոսը դարձել է հունական գաղութ Ք.ա. 7-րդ դարում։ 196 թ. այն անցել է Հռոմեական Հանրապետության կազմ, մինչ 330 թ-ը՝ դառնալով Բյուզանդական կայսրության մայրաքաղաք։

Բյուզանդական կայսրությունն իր անվանումը ստացել է հենց Բյուզանդիոն քաղաքից, որի հիմքի վրա էլ կառուցվեց ապագա Կոստանդնուպոլիսը։ Քաղաքը գտնվել է Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի տեղանքում։ Մինչ Բյուզանդիոն քաղաքի հիմնումը մոտակայքում եղել են մի շարք այլ բնակավայրեր ևս՝ Նիկոմեդիան, Քաղկեդոնը և այլն։ Քաղաքի հիմնադիրը և առաջին տիրակալը եղել է Բյուզանդը:

 

Ստամբուլի ակտիվ զարգացումը սկսվեց XX դարավերջին։ Չնայած Թուրքիայում տեղի ունեցած մի շարք ճգնաժամերի, քաղաքում կարճ ժամանակահատվածում կառուցվեցին մետրոպոլիտեն, թեթև մետրո, ֆունիկուլյոր, ժամանակակից կախովի կամուրջներ,  օդանավակայաններ։ Արագ տեմպերով աճում է քաղաքի բնակչությունը։ Տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում քաղաք։

 

 

Ստամբուլի թաղերով է շրջել ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսախցիկը՝ ֆիքսելով ստամբուլյան բազմամշակութային կոլորիտը, բնավորությունը, մարդկանց, կենցաղն ու նիստուկացը:

 

Նեղլիկ փողոցներում վեր խոյացած նույնչափ նեղլիկ շենքերը կարծես արևին ձգտող կառույցներ լինեն: Քաղաքի գրեթե բոլոր դիտակետերից նկատելի է Բոսֆորն իր ամբողջ շքեղությամբ ու բացառիկությամբ:

 

 

Կոսմոպոլիտ այս քաղաքում կարելի է հանդիպել բոլոր ազգությունների ու դավանանքի տեր մարդկանց: Քաղաքի խայտաբղետության ու հոսունության մեջ նկատելի են արևելքի և արևմուտքի համախառն մշակույթը, կոլորիտը, բույրը, երանգներն ու տրամադրությունները:

 

 

Ստամբուլում հայերով առավել շատ բնակեցված թաղերն են Շիշլին, Բեշիկթաշը, Քուրթուշլուն: Հայերն այստեղ զբաղվում են ամենատարբեր գործունեությամբ: Հայկական համայնքն ամենամեծն է համարվում: Պոլսում բնակվում են 50-70 հզ. հայեր:

 

 

 

 

 

Լուսանկարները` ՀԱՅ ՁԱՅՆ-ի:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ