Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Պոլսո հայ համայնքը մի փոքր ավելի անջատված է Հայաստանից. առողջապահության նախարարը Պոլսո Հայոց Պատրիարքարանում (տեսանյութ)

am en
pwlsw-hay-hamaynqe-mi-poqr-aveli-anjatvac-e-hayastanic-aroxjapahoutyan-naxarare-polso-hayoc-patriarqaranoum-tesanyout

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 15-ին հյուրընկալվել է Պոլսո Հայոց Պատրիարքարանում, հանդիպում ունեցել հայ համայնքի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թորոսյանը կարծիք է հայտնել, որ առանց մայր հայրենիքի սփյուռքը չի կարող գոյատևել: Նա շատ է կարևորել Թուրքիայի հայ համայնքի դերը: «Այստեղի հայ համայնքը մի փոքր ավելի անջատված է Հայաստանից: Մեզ համար շատ կարևոր է, որ փոխվի այն մտածողությունը, թե Հայաստանը թույլ է և դրամի կարիք ունի: Կարիք ունի զարգանալու և հարստացնելու այն մարդկանց, ովքեր կուզեն զարգացնել այն: Մենք այլևս խեղճ չենք, թույլ չենք, մենք կարիք ունենք զարգանալու Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերի շնորհիվ»,-շեշտել է Թորոսյանը:

Առողջապահության նախարարը առանձնացրել է նաև այն հանգամանքը, որ նա ներկայիս կառավարության առաջին ներկայացուցիչն է, որն այցելում է Թուրքիա` այն պատիվ համարելով իր համար: «Հայաստանում վերջին շրջանում կտրուկ դրական փոփոխություններ են լինում, և եղավ վերջնական ակորդը՝ կառավարության ծրագրի ընդունումը: Ես և իմ գործընկերները պետք է լծվենք այն աշխատանքին, որը խոստացել ենք հայ ժողովրդին»,-ասել է նախարարը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ