Քաբուլի պայթյունից առնվազն 50 երեխա է վիրավորվել

am
qabouli-paytyounic-arnvazn-50-erexa-e-viravorvel

Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 50 երեխա է վիրավորվել: Այս մասին հաղորդում է Pajhwok գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կրթության նախարարության տվյալները:

Մինչդեռ, TOLOnews հեռուստաալիքի տվյալներով, շարունակվում է պայթյունի մեջ ներգրավված ահաբեկիչների լիկվիդացիան: Հայտնի է, որ 2-5 հարձակվողներ ապաստան են գտել ահաբեկչական հարձակման վայրի մոտակայքում կառուցվող շենքերից մեկում:

Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներով, ահաբեկչական հարձակման զոհ է դարձել մեկ անձ, ևս 65 հոգի վիրավորվել է: Իսկ մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ զոհերի թիվը հնարավոր է 10-ից 34 մարդ լինի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ