Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Քաշաթաղից Սյունիք կկազմակերպվի պատմաճանաչողական արշավ

am
qasataxic-syouniq-kkazmakerpvi-patmajanacoxakan-arsav

Սեպտեմբերի 28-ին Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից կկազմակերպվի պատմաճանաչողական արշավ դեպի Որոտան գետի աջափնյա ավազան։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Մանյակ Հակոբյանը և ավելացրել, որ սա թվով չորրորդ արշավն է, որը կազմակերպվում է բաժնի կողմից:

 

«Քանի որ մեր արշավները պատմաճանաչողական բնույթ ունեն, մեր առաջնահերթ նպատակն է մասնակիցներին ծանոթացնել մշակութային կոթողներին ու հայրենի բնությանան ձեռակերտ հուշարձաններին: Մինչ այս այդ ցանկում են եղել Մեծ Քիրս լեռնագագաթը, Կաչաղակաբերդը, Շուշի քաղաքը, Հունոտի (Կարկառի) կիրճը և այլն։ Միևնույն ժամանակ փորձում ենք արշավների միջոցով հետաքրքիր ժամանց ապահովել երիտասարդների համար, ստեղծել ընդհանուր միջավայր, որտեղ նրանք կլինեն անկաշկանդ, կփոխանակեն հետաքրքիր մտքեր և կստեղծեն նոր կապեր»,- նշել է Մ. Հակոբյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ