Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Քաղաքական ո՞ր ուժերը կհաղթահարեն ընտրական շեմը

ru am en
qaxaqakan-or-oujere-khaxtaharen-entrakan-seme

«GALLUP International association»-ն իրականացրել է ուսումնասիրություն՝ «Նախընտրական ճեպընթաց` վերջին կանգառ» խորագրով; Իսկ այսօր հրավիրված ասուլիսում ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց դրանց արդյունքները, հիշեցնելով, որ դեկտեմբերի 1-ից 4-ը հարցում է իրականացվել 1100 քաղաքացիների շրջանում:

Ա.Նավասարդյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին տեղյակ են հարցվածների 99.5%, ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9, նշել են 91.4%:

Թե ովքեր են մասնակցում խորհրդարանական ընտրություններին, քաղաքացիների 86.6%-ը նշել է «Իմ քայլին», 63.4%՝ ԲՀԿ-ին, 55.5%՝ ՀՀԿ-ին, ավելի քիչ նշել են ՀՅԴ-ին, «Լուսավոր Հայաստանին», որը սակայն ճանաչողության առումով ամենամեծ աճն է գրանցել:

Քարոզարշավին հետևել է քաղաքացիների 66.8%:

Թե ո՞ր ուժի քարոզարշավին են հանդիպել, հարցին՝ քաղաքացիների մեծամասնությունը նշել է «Իմ քայլը», ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», ՀՀԿ-ն, ամենաքիչը քաղաքացիները հանդիպել են «Ազգային առաջընթաց» կուսակցության քարոզարշավին:

Քաղաքացիներն առավելապես շատ քարոզարշավին հետևել են հեռուստացույցով, բակերում հանդիպումների, ֆեյսբուքի միջոցով, ընդ որում՝ տպագիր մամուլը ամենաքիչն է:

Հարցվածքների 48 %-ը ծանոթացել է նախընտրական ծրագրերին՝ առավելապես «Իմ քայլի», ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի», և ծանոթացել են առավելապես հեռուստացույցով, ամենաքիչը՝ տպագիր մամուլով: Հեռուստաաբանավեճերին քաղաքացիները ևս ամենաշատը հետևել են հեռուստատեսության և կայքերի միջոցով, բայց բանավեճերն առավելապես դրական են գնահատվել:

«Մեր կանխատեսումով՝ քաղաքացիների շուրջ 70%-ն է մասնակցելու ընտրություններին»,- ասաց Ա.Նավասարդյանը:

Նա ներկայացրեց ամենահուզող հարցը՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որ դաշինքը կամ կուսակցությունը քանի՞ քվե կհավաքի.

«Իմ քայլ»՝ 69.4 %, ԲՀԿ՝ 5.7%, «Լուսավոր Հայաստան»՝ 3.8 %, «Սասնա ծռեր»՝ 1.4%, ՀՀԿ՝ 1.3%, ՀՅԴ՝ 1.2%, ՄԵՆՔ՝ 0.8%, ՕԵԿ՝ 0.4%, ՔՈ՝ 0.3%, «Ազգային առաջընթաց»՝ 0.1%, Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն՝ 0.0%: Նա նշեց, որ հարցվածքների 8.7% հրաժարվել է պատասխանել, 7% դժվարացել է պատասխանել:

«Թե ռեյտինգային թեկնածուները որքանո՞վ լավ աշխատեցին և որքանո՞վ կկարողանան ավելացնել իրենց կուսակցությունների ցուցանիշները, ցույց կտան ընտրությունների արդյունքները»,- ասաց Ա.Նավասարդյանը՝ հավելելով, որ հաշվի առնելով սխալանքն ու պատասխանել հրաժարվածներին, ապա ԱԺ կանցնեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն, ԼՀ-ն, իսկ ՀՀԿ-ի հարցը շատ անորոշ է:

Նա նշեց, որ էկզիտ փոլ չեն անցկացնելու: Նրա խոսքով՝ 2012թ. են անցկացրել էկզիտ փոլ և շատ մոտ արդյունք են ստացել, բայց դրանից հետո «Գելափ ինթերնեյշնլը» չի անցկացրել էկզիտ փոլ:

Անդրադառնալով երեկվա բանավեճին՝ Ա.Նավասարդյանը նշեց՝ ամենակարևորն այն է, որ մասնակցում էին առաջին դեմքերը և մոտ 3.5 ժամ այն շարունակվեց: Նրա կարծիքով՝ երեկվա բանավեճը կարող էր իր ազդեցությունն ունենալ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններին ընդամենը 2 օր է մնացել՝ ազդեցությունը շատ մեծ չի լինի:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ