Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Քաղաքականության մեջ ջրի մեկ կաթիլը կարող է կոտրել գրանիտի քարը. քաղաքագետ

am
qaxaqakanoutyan-mej-jri-mek-katile-karox-e-kotrel-graniti-qare-qaxaqaget

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է կատարել.

<<2018-ից առաջ նախկին իշխանություններն էին քամահրանքով վերաբերվում ընդդիմության «100» հոգանոց միտինգներին:
Հիմա նախկին ընդդիմությունը (կամ նրանց մերձակա ու աջակից շրջանակները), որ իշխանություն է դարձել ու ոչ մի կերպ չի «համակերպվում» այդ մտքի հետ, նմանօրինակ քամահրանքով է վերաբերվում ՀՅԴ-ի կազմակերպած հանրահավաքին:
Գործնականում այս մասով ոչինչ չի փոխվել:

Միայն մի բան չմոռանանք:
Քաղաքականության մեջ ջրի մեկ կաթիլը կարող է կոտրել գրանիտի քարը, եթե հետևողական, թիրախային, համբերատար գործի... ու դրա ապացույցը 2018-ի իշխանափոխությունն էր, երբ ներկա վարչապետը միայնակ Գյումրիից սկսեց իր քայլերթը
...>,- գրում է քաղաքագետը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ