Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Քայլ դեպի նոր ցեղասպանությո՞ւն

am
qayl-depi-nor-cexaspanoutyoun

Օգոստոսի 19-ին թուրքական իշխանությունների որոշմամբ իրենց պաշտոններից ազատվեցին Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչե Էրթանը և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թյուրքը։ Քուրդ գործիչները մեղադրվում են քաղաքապետարանի միջոցները ահաբեկչական խմբավորման օգտին ծառայեցնելու և ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեջ։

Արգենտինայի հայ համայնքը և Արգենտինայի Հանրապետության Հայկական Կազմակերպությունները (IARA) հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ որոշումն ընդունվել է այն ժամանակահատվածում, երբ ԺԴԿ-ական երկու պատգամավոր՝ Գարո Փայլանն ու Էբրու Գյունեյը այցով գտնվում էին Ուրուգվայում, Արգենտինայում, Չիլիում և Բրազիլիայում, որպեսզի քննարկեին Թուրքիայում մարդու իրավունքների վիճակը:

Դա ադմինիստրատիվ քայլ է թուրքական կառավարության կողմից, որը նպատակ ունի ոչ միայն լռեցնելու ընդդիմությանը, այլև դա քայլ է դեպի նոր ցեղասպանություն, այս անգամ՝ քուրդ ժողովրդի նկատմամբ, պնդում էին Արգենտինայում գտնվող պատգամավորներ Փայլանը և Գյունեյը:

Հիշեցնենք, որ Արգենտինայում հայկական համայնքի կազմակերպությունները ձևավորվել են հիմնականում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի սերունդների կողմից, նույն ցեղապսնությունից, որ կազմակերպել և իրականացրել էր թուրքական իշխանությունը 1915-1923 թվականներին: Նույն այդ ջարդերի ժամանակ՝ 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալվել, աքսորվել ու սպանվել են հայ ժողովրդի 250 առաջնորդներ և մտավորականներ:

Արգենտինայի հայ համայնքը հաստատում է, որ զուգահեռներ կան մեկ դար առաջ կատարված դեպքերի և ներկայիս իրադարձությունների միջև, և ընդգծում՝ ցեղասպանությունների ժխտումը հնարավորություն է ստեղծում նոր ցեղասպանությունների իրագործման համար:

Համայնքը կոչ է անում արգենտինյան հասարակությանը և միջազգային հանրությանը քննադատելու թուրքական իշխանությունների այս գործելաոճը և պարտադրելու ժողովրդավար ճանապարհով ընտրված քաղաքապետրի վերականգնումն իրենց պաշտոններին:  

Լրահոս

Նմանատիպ նորություններ