Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Քիմ և Քորթնի Քարդաշյաններն իրենց երեխաներին մկրտում են Հայաստանում. TMZ պարբերականի անդրադարձը

am en
qim-e-qortni-qardasyannern-irenc-erexanerin-mkrtoum-en-hayastanoum-tmz-parberakani-andradarce

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի և վերջինիս ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի այցը Հայաստան ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է: Քույրերի՝ հայաստանյան այցին   անդրադարձել են մի շարք հեղինակավոր պարբերականներ, որոնց թվում է նաև ամերիկյան հայտնի TMZ պարբերականը:

Պարբերականը գրում է, որ Քիմ և Քորթնի Քարդաշյանները վերադարձել են իրենց արմատներին՝իրենց հետ տանելով նաև իրենց երեխաներին՝ մկրտության ծեսի իրականացման համար:

«Քիմն ու Քորթնին Հայաստանի մայրաքաղաք Երևանում են, որտեղ ժամանել են իրենց երեխաների հետ: Քույրերն այցելություն են կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,- նշում է TMZ-ն և ընդգծում, որ փոքրիկները կրում են հայկական մշակույթին բնորոշ ճերմակ հագուստ, որն ընդունված է կրել մկրտության արարողության ընթացքում:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Քիմն իր նախնիների հայրենիք էր այցելել նաև 2015թ.-ին և այդ ժամանակից ամրացնում է իր կապը Հայաստանի հետ:

Այս անգամ Քիմը Երևանում տեղի ունեցող WCIT համաժողովի հատուկ հյուրերից է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ