Քիմ Քարդաշյանը երազում է Հայաստանում ներքնազգեստի արտադրություն հիմնել. նա բանակցում է հայ գործարարների հետ

am
qim-qardasyane-erazoum-e-hayastanoum-nerqnazgesti-artadroutyoun-himnel-na-banakcoum-e-hay-gorcararneri-het

Բանակցում եմ մի քանի հայ  խոշոր ներդրողների հետ՝ այստեղ ներքնազգեստի գործարան ստեղծելու հարցով: Հայ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը՝ խոսլով Հայաստանում իր բիզնես ծրագրերի մասին:

«Դեռևս բանակցում եմ՝ հասկանալու համար ինչ տեսակի արտադրանքը կարող է պահանջարկ ունենալ այստեղ»,- ասաց հեռուստաաստղը, ով այս օրերին Երևանում է մասնակցելու WCIT միջազգային համաժողովին:

Անդրադառնալով ավելի վաղ արված հայտարարությանը, թե ցանկություն ունի իր Skims ապրանքանիշը Հայաստան բերել՝ Քիմ Քարդաշյանն ասաց. «Իմ երազանքն է Հայաստանում ներքնազգեստի արտադրություն հիմնելը»:

Լրահոս

Նմանատիպ նորություններ