Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Քիմ Քարդաշյանի այցն իր նախնիների հայրենիք. Daily Mail-ի անդրադարձը

am en es
qim-qardasyani-aycn-ir-naxnineri-hayreniq-daily-mail-i-andradarce

Daily Mail հեղինակավոր պարբերականն անդրադարձել է ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցին: «Նա հուզմունքով կիսվում է իր նախնիների հայրենիք՝ Հայաստան, կատարած այցով՝ սկսած մայրաքաղաք Երևանում վայրէջք կատարելու պահից»,- գրում է պարբերականը:

Երկուշաբթի կեսօրին Քիմ Քարդաշյանն իր Instagram-ի էջի story բաժնում մանկահասակ որդու՝ 4 ամսական Փսալմի մկրտության արարողությանը հաջորդող տեսանյութ էր հրապարակել:

38-ամյա աստղը, ինչպես գրում է լրատվամիջողը, սիրառատ գրկել է իր փոքրիկին նախքան մկրտության համար եկեղեցի մուտք գործելը, իսկ մյուս երեխաները քայլում են իրենց մոր կողքին:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Քիմի որդին՝ Փսալմը, կրում է հայկական մշակույթում ընդունված մկրտության համար նախատեսված ճերմակ հագուստ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ