Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ

Դյուամել

Քնեսետի օրակարգից հանվել է պետությանը՝ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու հնարավորություն տվող օրինագիծը

am
qneseti-orakargic-hanvel-e-petoutyane-ekexecapatkan-kalvacqnere-brnagravelou-hnaravoroutyoun-tvox-orinagice

Իսրայելի Քնեսետում վաղը կայանալիք Նախարարների հանձնաժողովի օրակարգից հանվել է Իսրայելի պետությանը` եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու հնարավորություն տվող օրինագիծը: Այ մասին տեղեկությունը փոխանցում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Դեկտեմբերի 23-ին Իսրայելի Քնեսետում կայանալիք Նախարարների հանձաժողովի օրակարգում, հակառակ հոգեւոր պետերին տրված խոստմանը, ընդգրկվել է Իսրայելի պետությանը եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու հնարավորություն տվող օրինագիծը: Այս առնչությամբ, Հոգեւոր պետերը դիմել էին Իսրայելի վարչապետ տիար Բենյամին Նեթանյահուին` օրինագիծը հանձնաժողովի օրակարգից հանելու համար:

Օրինագծի դուրս պերմամբ պայմանավորված, չեղարկվել է նաեւ Հոգեւոր պետերի՝ վաղը նախատեսված մամլո ասուլիսը: Սակայն, ինչպես հայր Կորյունն է նշում, Հոգեւոր պետերը հանդես կ գան հայտարարությամբ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ