Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Քննարկում ենք շուրջ 56 մլրդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը. վարչապետ

am
qnnarkoum-enq-sourj-56-mlrd-dram-debetayin-mnacorde-tntesvaroxnerin-veradarcnelou-hnaravoroutyoune-varcapet

Հազարավոր ընկերություններ ունեն ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը.  ֆեյսբուքյան իր էջում գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե շատ չմանրամասնեմ, սրանք այն գումարներն են, որ պետությունը ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսվարողներին և խոսքը շուրջ 9 հազար տնտեսվարողների մասին է:

Առաջարկի աննախադեպությունը, կարելի է ասել, հեղափոխականությունը կայանում է նրանում, որ կառավարությունում քննարկում ենք շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը:

Առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողները այդ գումարները, որոնք ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա ըստ էության ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի», - գրել է նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ