Ազգը չպիտի կորցնի իր արմատը, այն ազգը, որը մոռանում է իր պատմությունը, իր կենսագրությունը՝ հեռու է քաղաքակիրթ լինելուց

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

ՔՊ-ն ու ՀՀԿ-ն այժմ մեկ հարթության վրա են. Արամ Սարգսյան

am
qp-n-ou-hhk-n-ayjm-mek-hartoutyan-vra-en-aram-sargsyan

«Ես մշտապես ասել եմ այն, ինչ մտածում եմ, դրա մասին գիտեն ինձ ճանաչող մարդիկ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը ու բարակեմական, ընկերական հարաբերությունները չեն կաշկանդի ինձ, որպեսզի իրական ընդդիմություն լինեմ Նիկոլ Փաշինյանի համար»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է 6-րդ գումարման ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

«Ես կոռեկտ մարդ եմ, աշխատելու եմ չվիրավորել որեւէ մեկին, Ես շատ շնորհակալ եմ «Ելք» դաշինքի իմ գործընկերներից: Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն հայտնեց՝ ինձ հետ ճանապարհ անցնելու համար: Իրար տուն գնալ-գալ էլ կա, բայց դա չի խանգարելու, որ ես իմ առանձնահատուկ տեսակետն ասեմ»,- հավաստիացրեց նա։

Արամ Սարգսյանը անդրադարձել է նաեւ ՀՀԿ-ի` միակ իրական ընդդիմադիր լինելու մասին հայտարարությանը, և կարծիք է հայտնել, որ ՔՊ-ն ու ՀՀԿ-ն այժմ մեկ հարթության վրա են․

«Հանրապետականն ինքն է ասում, որ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ԵԱՏՄ-ի կողմնակից է, և որ միջազգային հարթակներում քվեարկում են այնպես, ինչպես Էդվարդ Նալբանդյանը: Ես էլ եմ այդպես ասում: Հանրապետականն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կարող են դաշինք կնքել, որովհետեւ այսօր գաղափարական առումով նույն հարթության վրա են»,- ասել է Արամ Սարգսյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ