Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Քրիստոնեության լուռ «վկան» Թուրքիայում. Այա Սոֆիա տաճարը (լուսանկարներ)

qristoneoutyan-lour-vkan-tourqiayoum-aya-sofia-tajare-lousankarner

է մ.թ 537 թվականին կառուցված Սուրբ Սոֆիայի տաճարը (հունարեն՝ Αγία Σοφία՝ «Սուրբ իմաստություն, թուրք.՝ Ayasofya), որը նախկինում հունական ուղղափառ քրիստոնեական տաճարներից էր, այժմ թուրքական Ստամբուլ քաղաքի ամենաշատ այցելվող թանգարաններից մեկն է: Այն  տարեկան 3.3 միլիոն այցելու  է ընդունում: Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության 2015 թվականի տվյալները փաստում են, որ Այա Սոֆիան Թուրքիայի ամենաշատ այցելված զբոսաշրջության վայրն է:

 

 

Լինելով Բյուզանդիայի կենտրոն Կոստանդնուպոլսի կրոնական կենտրոններից՝ այն հանդիսացել է Կ.Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը: 1204-1261 թթ. տաճարը Խաչակրաց 4-րդ արշավանքի ժամանակ վերածվել է կաթոլիկ տաճարի, իսկ արդեն 1453 թ., երբ Մեհմեդ Նվաճողը գրավել է Պոլիսը, քրիստոնեական տաճարը վերածվել է օսմանյան մզկիթի:

 

 

 

 

Հատկանշական է, որ տաճարն իր շքեղությամբ և ինքնատիպ ճարտարաբետական լուծումներով խորը ազդեցություն և տպավորություն է գործել օսմանյան ղեկավարների վրա, դա է պատճառը, որ քրիստոնեական տաճարը վերածվել է մզկիթի: Հայտնի է, որ ոչնչացվել են տաճարի զանգերը, իկոնոստասը, բազում մասունքներ, Հիսուսին, Մարիամին, քրիստոնյա սրբերին և հրեշտակներին պատկերող խճանկարներն էլ  սվաղով ծածկվել են: Փոխարենը օսմանյան ղեկավարները տաճարին ավելացրել են մահմեդականությանը բնորոշ մի շարք  տարրեր, ինչպիսիք են՝ միհրաբ (որմնախորշ, որը ցույց է տալիս Մեքքայի ուղղությունը), մինբար (ամբիոն, որի վրայից իմամը քարոզ է կարդում) և 4 մինարեթ: Մինչև 1931 թվականը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի կարգավիճակ է ունեցել, ապա  1935 թվականից՝ ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունում՝ հիմնադիր և առաջին նախագահ Աթաթուրքի հրահանգով,  վերածվել  է  թանգարանի:

 

 

Հարկ է նշել, որ Սուրբ Սոֆիայի տաճարը վերականգնվել է հայազգի հայտնի ճարտարապետ և ժամանակին մեծ համբավ ունեցող Տրդատ ճարտարապետին: Այս մասին վկայում է Հայոց պատմիչներից Ստեփանոս Ասողիկը: Վերջինս գրում է, որ վերից վար ճաք ունեցող տաճարը այնքան լավ է վերականգնել, որ այն ավելի գեղեցիկ ու ազդու տեսք է ստացել, քան ուներ մինր վերականգնումը: Կառուցումից ի վեր իր բազմաթիվ փլուզումներից հետո Տրդատ ճարտարապետի վերակառուցածն այդպես էլ ամուր պահպանվել է մինչև մեր օրերը՝ ավելի քան 1000 տարի: 

 

 

 

 

Հավելենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը երկար տարիներ աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել մինչև 1520 թվականին կառուցվել է Սևիլյայի տաճարը:

 

Նշենք, որ այս պահին Այա Սոֆիայում շինարարական աշխատանքներ են ընթանում, կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ: Եվ մտահոգություններ կան, որ հենց վերանորոգման պատրվակով կմաքրվեն քրիստոնեական վերջին ապացույցները՝ Քրիստոսի և առաքյալների որմնանկարները։  Փաստենք, որ անգամ վերանորոգման ընթացքում տաճարը չի կորցրել իր հետաքրքրությունը զբոսաշրջիկների շրջանում. տաճար-թանգարանի բակում այցելուների 25 մետրանոց հերթն աչքի է զարնում: Չնայած հուլիսյան տապին, աշխարհի ամենատարբեր անկյուններից եկած զբոսաշրջիկները լուռ սպասում են իրենց հերթին, որպեսզի սեփական աչքով տեսնեն ու վայելեն պատմական այդ շքեղ կառույցը ներսից։

 

 

 

Հատկանշական է, որ Սուրբ Սոֆիայի տաճարում այսօր վաճառվում են Քրիստոսի, Սուրբ Աստվածամոր դիմանկարներով սրբապատկերներ։

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ